ԱՄՆ-ը 2017 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, 41.93 մլրդ դոլարի զենք է արտահանել այլ երկրներ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ 6.04 մլրդ դոլարի պայմանագրերը ֆինանսավորվել են Պետդեպի գծով՝ ռազմական օգնության ցուցաբերման ծրագրերի շրջանակում, 3.87 մլրդ դոլարը՝ ՊՆ-ի գծով։ «32.02 մլրդ դոլարի պայմանագրերի դիմաց վճարել են մեր օտարերկրացի գործընկեր-երկրները»,-ասվում է հայտարարությունում։
Ինչպես ընդգծում է ՊՆ-ն, այդ թվերը խոսում են այն մասին, որ ամերիկյան ռազմական արտադրանքի և ծառայությունների նկատմամբ պահպանվում է բարձր պահանջարկ։











































