Սաուդցի 11 կալանավորված արքայազններ և երկրի մի քանի խոշորագույն ձեռնարկատերեր պահվում են Էր-Ռիյադի Ritz-Carlton շքեղ հյուրանոցում: Նրանց պահելու վայրից տեսանյութ է ներկայացրել BBC News-ը:

Նշվում է, որ հյուրանոցում կալանքի տակ է մոտ 200 մարդ, ովքեր մասնակից են թագավորությունում լայնածավալ կոռուպցիայի գործով: Այդ պատիժը սահմանել է Ազգային հակակոռուպցիոն կոմիտեն: Գերատեսչությունն իրավունք ունի հետաքննել, կալանավորել, վերահսկել և սառեցնել ֆինանսական մեքենայություններին մասնակից մասնավոր անձանց հաշիվները: Խոսքը մոտ 100 մլրդ դոլարի չարաշահումների մասին է:











































