Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ ինժեներներ և ճարտարապետներ հաղթել են Mars City Design 2017 մրցույթում՝ ստեղծելով կացարանների նախատիպ՝ նախատեսված Մարսի հետագա գաղութացման համար։
Մրցույթի նախաձեռնողներ ու հովանավորներ են դարձել ԱՄՆ Աստղագնացության և տիեզերական տարածքի հետազոտման հարցերով ազգային վարչությունը և Եվրոպական տիեզերական գործակալությունը, հայտնում է Space-ը։
Մարսիական կացարաններն իրենցից ներկայացնում են գմբեթանման կառույցներ, որոնք միացած են իրար մոլորակի մակերևույթի տակով անցնող թունելներով։ Գմբեթները հուսալիորեն կպաշտպանեն մարդկանց ռադիոակտիվ ճառագայթումից, ջերմաստիճանի անկումից և մեծ երկնաքարերի անկումից։ Յուրաքանչյուր գմբեթ նախատեսված է 50 մարդու բնակության համար։













































