Չինաստանում կրկեսային վագրը հարձակվել է հանդիսատեսի վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ փողոցային ներկայացման ժամանակ, երբ վագրը փախել է վանդակից։
Գիշատիչը հարձակվել է երկու մարդու վրա, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Տուժել է մեկ մեծահասակ և մեկ երեխա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգում։ Կրկեսի աշխատողներին արդեն հաջողվել է կենդանուն վանդակ վերադարձնել։








































