Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընթրել է ուկրաինուհու հետ, ով դարձել է իր առանձնատան գնորդը։ Քարդաշյանը վաճառքի էր դրել Բել-Էյրի իր առանձատունը։

Հեղինակավոր թաղամասում բնակվում են Հոլիվուդի աստղերը։ Տունը գնահատվում է 17.8 մլն դոլար։ Չնայած վիթխարի արժեքին՝ գնորդ գտնվել է գրեթե անմիջապես։


Ուկրաինուհին ոչ միայն գնել է աստղի տունը, այլև նրա հետ հանդիպել անձամբ և ընթրել նրա հետ թանկարժեք ռեստորանում։ Դուրս գալիս Աքթոնն ու Քարդաշյանն ուրախությամբ դիրքավորվել են պապարացիների առջև, ինչը կարող է նշանակել գործարքի հաջող ավարտ։














































