Դերասան Օրլանդո Բլումը բաժանվել է կնոջից՝ ավստրալուհի մոդել Միրանդա Քերից: Համապատասխան հայտարարությունը E! Online-ի համար արել է 36-ամյա բրիտանացի դերասանի պաշտոնական ներկայացուցիչը
Նրա խոսքով՝ զույգը որոշել է բաժանվել մի քանի ամիս առաջ: Թե ինչն է եղել նրանց բաժանման պատճառը, չի հաղորդվում:
Հայտնի է միայն, որ աստղերը կպահպանեն ջերմ հարաբերությունները, կշարունակեն շփվել ու միասին դաստիարակել իրենց որդի Ֆլինին:
Ներկայացրե՞լ է արդյոք զույգն ամուսնալուծության հայց կամ արդյոք պատրաստվո՞ւմ է ներկայացնել, չի հաղորդվում:
Լուրերն այն մասին, որ նրանք բաժանվել են, մամուլում շրջանառության մեջ էին դրվել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն դերասանն ու մոդելը չէին մեկնաբանել դրանք:
Զույգը 2010 թ. հայտնեց իրենց նշանադրության մասին, իսկ 2011-ի հունվարի 6-ին ծնվեց նրանց երեխան: