Նիկարագուայում հայտարարվել է սանիտարական տագնապ՝ դենգե տենդի պատճառով: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ երկրում 2013-ից այդ հիվանդությունից մահացել է 13 մարդ, իսկ ավելի քան 5 հազարը վարակվել է:
Իշխանությունները պնդում են, որ իրենց դեռ չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել տենդի բռնկումը: Ուստի երկրում կատարվում են հիվանդության դեմ պայքարի լայնամասշտաբ միջոցառումներ: