Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Այս փաստաթուղթը թեև զիջում է Ասոցացման համաձայնագրին, բայց նույնպես համափարփակ է

Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը փոխարինելու է դեռևս 1996 թ. կողմերի միջև ստորագրված պայմանագրին, որն ուժի մեջ է մտել դրանից երեք տարի անց: Ֆրիդրիխ Նաումանի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկմանն այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարՎլադիմիր Կարապետյանը: «Փաստորեն մենք Եվրոպական միության հետ համագործակցում ենք շրջանակային փաստաթղթով, որն արդեն 20 տարվա վաղեմություն ունի: Այն ստորագրվել է 10 տարվա համար, սակայն կողմերը ստիպված են եղել երկարաձգել: Չնայած կան այլ փաստաթղթեր` Հարևանության, Արևելյան գործընկերության ծրագրերը, սակայն երկկողմ հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը բավականին հնացած է, և այդ առումով շատ կարևոր է, որ մենք ավելի արդիական պայմանագիր ենք ստորագրելու»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ թեև ստորագրվելիք փաստաթուղթը խորությամբ և համագործակցության հնարավորություններով զիջում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, նույնպես համապարփակ համաձայնագիր է, որն արտացոլում է այս փուլում երկկողմ հարաբերությունների մակարդակը: «Այն նախանշում է խորացված քաղաքական երկխոսություն և համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում` հնարավորություն ընձեռելով Եվրոպական միությանը առավել խորացնել ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում: Պայմանագրի մեծ մասը ներառում է Եվրոպական միության ստանդարտ ձևակերպումներ մարդու իրավունքների, միջազգային քրեական դատարանի, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Այն նաև նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, բնապահպանության, կրթության և մշակույթի, հարկային քաղաքականության, տուրիզմի, գիտության և ինովացիաների և մի շարք այլ ոլորտներում»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթղթով Հայաստանը ևս ստանձնում է պարտավորություններ` դրանց շրջանակներում առանձնացնելով այն, որ որոշ ոլորտներում ՀՀ օրենսդրությունը մոտեցվելու է եվրոպականին: «Պայմանագրով կողմերը համաձայնել են զարգացնել երկխոսությունն արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի, ինչպես նաև բարեփոխումների վերաբերյալ: Երկխոսության նպատակներն են զարգացնել հետագա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական երկխոսությունը, ընդարձակել քաղաքական գործընկերությունը և բարձրացնել արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության արդյունավետությունը, նպաստել միջազգային խաղաղությանը, ընդգծել հարգանքը ժողովրդավարության սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածքաշրջանային համագործակցությանը, ռեգիոնալ անվտանգության և բարիդրացիական հարաբերություններին` տարածաշրջանի բոլոր երկրների միջև սահմանների բացումը ներառյալ»,-մանրամասնեց
Կարապետյանը:

Ստորագրվելիք փաստաթուղթը համեմատելով 1996 թ. կողմերի միջև ստորագրված փաստաթղթի հետ` Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ նկատելի է համագործակցության առավել կոնկրետացումը, ոլորտների ընդարձակումը, ձևակերպումների արդիականացումը: Այս առումով վաղը ստորագրվելիք փաստաթուղթը նոր քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու, գործընկերությունն առաջ տանելու և զարգացնելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում