Հայաստանում աշխատողների 70.7%-ը աշխատում են մասնավոր կազմակերպություններում, 25.7%-ը` պետական կազմակերպություններում, իսկ մնացածը համայնքային, հասարակական կազմակերպություններում և մասնավոր գործատուների մոտ: Այս մասին ասվում է այսօր ԱՎԾ-ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ, որը վերաբերում է «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում» հետազոտությանը: Ըստ այդ հետազոտության` 2009 թ. Հայաստանում զբաղված են եղել 1.15 միլիոն մարդ, որը համարժեք է տնտեսապես ակտիվ բնակչության 81.3%-ին: