Ֆարերյան կղզիներում ծնելիությունն անկում է ապրում, ինչը սպառնում է արշիպելագի ապագա բնակչությանը: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:
Վերջին տվյալներով՝ կղզիների տարածքում բնակվում է 48.5 հազար մարդ, այնուհանդերձ՝ տղամարդկանց թիվը մի քանի անգամ գերազանցում է կանանց թվին:
Շատ կանայք մայրցամաքային խոշոր քաղաքներ են մեկնում՝ կրթություն ստանալու, սակայն նրանցից շատերն այդպես էլ չեն վերադառնում:
Կղզիների նախկին գլխավոր տնտեսական խորհրդատու Հերման Օսկարսոնը մտավախություն ունի, որ նման տեմպերով մինչև 2023թ. բնակչությունը կարող է կրճատվել և դառնալ մինչև 37 հազար մարդ:
Այնտեղ բնակվող տղամարդիկ, սակայն, կարծես գտել են ելքը՝ նրանք սկսել են կանայք «ներկրել» Ֆիլիպիններից և Թաիլանդից: