Կանադայի ոստիկանությունը զինանոց է հայտնաբերել Վանկուվերի դպրոցներից մեկում, ինչը դարձել է աշակերտներից մեկի կալանավորման պատճառ, որին կասկածում են սպանության փորձ կատարելու համար, հայտնում է Columbian պարբերականը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը 11 տարեկան է: Նրա թաքցրած զինանոցում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ՝ 400 փամփուշտով, և մի քանի դանակ: Դրա հետ կապված՝ ուսումնական հաստատությունը փակվել է մի քանի ժամով:
Կատարվում է հետաքննություն: Կալանավորված դեռահասը, ում անունը չի հրապարակվում, տարվել է ուղղիչ կենտրոն: