Գիտնականները ենթադրում են, որ նորածիններին կարող են բուժել ՄԻԱՎ-ից՝ գրում է AFP-ն:
Նրանք նման եզրակացության են եկել՝ հետևելով արդեն 3-ամյա աղջկան, որին դեռ նորածին ժամանակ հակառետրովիրուսային դեղամիջոցների բազմակի չափաքանակներով կարողացել էին բուժել ՄԻԱՎ-ից:
Գիտնականները ենթադրում են, որ եթե երեխային ակտիվորեն ներարկեն նման դեղամիջոցներ մինչև նրա 18 ամսական դառնալը, ապա հնարավոր է բուժել ՄԻԱՎ-ը:
Վերջնական եզրակացություն հնարավոր է անել երեխայի հետագա հետազոտությունների հիման վրա, որը ներկայում միակ դեպքն է ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: