37-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոչ միայն իր ռեալիթի շոուի համար երեկույթներ է կազմակերպում և սեփական օծանելիքը թողարկում, այլև նկարահանվում նորաձևության փայլերես ամսագրերի համար։ Այս անգամ Քարդաշյանը նկարահանվել է իսպանական S Moda ամսագրի շապիկի համար։
Լուսանկարի հեղինակը Դևիդ Սլայփերն է։ Աստղը կրել է Saint Laurent-ի աշուն-ձմեռ հավաքածուից զգեստ և համադրել այն կաշվե վարդով զարդարված չոկերով։
Համացանցում հայտնվել է նաև ֆոտոսեսիայի ընթացքային աշխատանքների մասին պատմող տեսանյութ։ Քարդաշյանը լուսանկարվել է նաև այլ կերպարներով։ Ընթերցողներին սպասվում է հարցազրույց, որտեղ Քարդաշյանը պատմել է Քեյթլին Ջենների հետ կոնֆլիկտի և նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ վերաբերմունքի մասին։












































