2012 թվականին աշխարհում տուբերկուլյոզից մահացել է 1.3 մլն մարդ՝ ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում`փոխանցում է Gazeta.ru-ն:
Ցուցանիշը 2011-ի համեմատ 100 հազարով քիչ է:
Բացի այդ, 2012-ին տուբերկուլյոզ է ախտորոշվել 8.6 մլն մարդու մոտ, ինչը նույնպես 100 հազարով քիչ է 2011-ի համեմատ:
Նշվում է, որ շնորհիվ ժամանակակից բժշկության՝ 2012-ին հաջողվել է փրկել 2 մլն մարդու կյանք, ևս 56 միլիոնը համապատասխան բուժում են ստացել: