Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր բնակիչներ՝ գրում է The Telegraph-ը:
Չափազանց բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով կրակը արագորեն տարածվում է Նոր Հարավային Ուելս նահանգում:
Հրդեհի վտանգը մեծ է Սիդնեյի շուրջը գտնվող չոր թփուտների շրջանում:
Ներկայում ջերմաստիճանը 35 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի, սակայն, ինչպես նշում են հիդրօդերևութանները, այն կարող է բարձրանալ: