Լեհաստանը և Շվեդիան կձգտեն նպաստել հակամարտությունների կարգավորմանը, հատկապես «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում: Այս մասին ասվում է Շվեդիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Euobserver-ում:
«Հաջորդ տարի ինչպես Լեհաստանը, անպես էլ՝ Շվեդիան, ներկայացված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որպես ոչ մշտական անդամներ: Մենք ուզում ենք այդ հնարավորությունն օգտագործել հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորմանը նպաստելու համար, հատկապես «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում»,- նշել են ԱԳՆ ղեկավարները:








































