Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի առաջարկած ֆինանսական բարեփոխումների համաձայն՝ երկիրը կհրաժարվի իր երկարժութային համակարգից՝ հաղորդում է Vesti.ru-ն:
Հաղորդվում է, որ այժմ CUC-ի (փոխարկելի պեսո) արժեքն աստիճանաբար կհամապատասխանի CUP-ի (ազգային պեսո) ցածր արժեքին:
Կուբայում 1994թ. ի վեր գործում է երկու արժույթ. փոխարկելի պեսոն (CUC) կապված է եղել ԱՄՆ դոլարին և օգտագործվել է զբոսաշրջության և արտաքին առևտրի մեջ:
Միևնույն ժամանակ CUP-ը, որից օգտվում էին հասարակ կուբացիները, մասնակի է կապված եղել դոլարին: Հատկանշական է, որ Կուբան աշխարհում միակ երկիրն է, որտեղ շրջանառության մեջ կա երկու արժույթ:
Ի սկզբանե երկարժութային համակարգի նպատակը եղել է Կուբայի էկոնոմիկայի թույլ տնտեսությունը պաշտպանելը, սակայն դա բարկացրել է տեղի բնակիչներին, որոնք աշխատավարձ են ստացել ցածր արժեքով արժույթով, ընդ որում՝ հասրակ քաղաքացիները չեն կարողացել ձեռք բերել ապրանքներ, որոնք հասանելի էին միայն նրանց համար, ովքեր ունեցել են փոխարկելի արժույթ: