ԵՄ ռազմական գերատեսչությունների ղեկավարները մշտական կառույցի (PESCO) մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է RT-ն: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ համաձայնագիրը «պատմական պահ է»: Համաձայնագիրը ստորագրել է 23 պաշտպանության նախարար: Հրամանատարության նոր կառույցն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին:
Նոր պաշտպանական դաշինքին անդամակցությունը կամավոր է, սական ԵՄ ոչ բոլոր երկրներն են պատրաստակամություն հայտնել մասնակցելու հավաքական անվտանգության կազմակերպությանը: Իռլանդիան, Պորտուգալիան և Մալթան անդամակցության մասին որոշում դեռ չեն ընդունել, իսկ Մեծ Բրիտանիան և Դանիան հրաժարվել են մասնակցել պաշտպանական միասնական համակարգի ձևավորմանը:
Միաժամանակ, յուրաքանչյուր երկրի ներդրման վերաբերյալ վեճերն արդեն սկսել, են. Գերմանիան և Ֆրանսիան համաձայն չեն պարտավորությունների բաշխմանը: Փաստաթղթի համաձայն՝ նոր միությունը պետք է օպտիմալացնի ռազմական ծախսերը և մեծացնի պաշտպանական միջոցների արդյունավետությունը:









































