Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանն ինչ էլ ԵՄ-ի հետ ստորագրի՝ ԵԱՏՄ անդամ է մնում

«Բավականին յուրօրինակ երևույթ է, որ ԵԱՏՄ անդամ երկիրը քաղաքական համաձայնագիր է ստորագրում այդ կառույցի գլխավոր մրցակցի հետ։ Դա որոշակի քաղաքական ֆոն է ստեղծում, տարբեր ուժային կենտրոններին ազդակ է, որ Հայաստանը որոշակիորեն պահպանում է կոմպլիմենտար քաղաքականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը։

Նրա խոսքերով՝ Մոսկվային ստորագրվելիք համաձայնագիրն այժմ նույնիսկ ձեռնտու է. «Հայաստանը ստորագրելով այդ փաստաթուղթը, սկիզբ է դնում ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի համագործակցության մի կետի։ Մոսկվան դա դրական է համարում։ Եվ երկրորդ՝ այսօր Ռուսաստանին հարկավոր է մի դաշնակից, որը պահպանում է ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ։ Այդպիսի կենտրոն կարող է լինել Երևանը»,- ասաց Գալստյանը։

Փորձագետը նաև ընդգծում է, որ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի, արմատական փոփոխություններ չի ենթադրում. «Ռուսաստանն իր հետաքրքրությունների վտանգ չի տեսնում։ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ և քանի այնտեղ է՝ Ռուսաստանը նման փաստաթղթերից մտահոգվելու առիթ չունի։ Եթե Մոսկվան դա բացասական ընդուներ, ապա փաստաթուղթը չի ստորագրվի։ Ցանկացած փաստաթղթում կարելի է հակասություն գտնել ու ասել, որ կան հակասություններ, որոնք անհնար են դարձնում ստորագրելը։ Բայց առայժմ Մոսկվայից նման բացասական ազդակներ չենք ստանում»,- ընդգծեց Գալստյանը։

Մոտեցնո՞ւմ է արդյոք այս համաձայնագիրը Հայաստանին ԱլԳ առաջատար եռյակին հարցին ի պատասխան, Արեգ Գալստյանն արձագանքեց. «Վեկտորը մեկն է լինում, և դու պետք է հստակ հասկանաս՝ որ ուղղությամբ ես շարժվում։ Վրաստանը ամեն տեղ թափահարում է ԵՄ-ի դրոշը, ԵՄ-ում դա հասկանում ու տալիս են առավելություններ։ Բայց Հայաստանը ԵԱՏՄ անդամ լինելով, չի կարող այլ ինտեգրացիոն համակարգերից շատ մեծ բաներ սպասել»,-եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում