Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Դատապարտում ենք հայկական պետականության լռությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ. «Երկիր ծիրանի»

2017 թվականի նոյեմբերի 12-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն աշխատանքային այցի շրջանակներում՝ Ախալքալաքի տոնի առիթով, եղել են Ջավախքում:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի արարողության և քաղաքի օրվան նվիրված տոնի ոգեշնչող և դրական լիցքեր հաղորդող միջոցառման հետ մեկտեղ, ականատեսն ենք եղել Ջավախքի թուրքական էքսպանսիայի գործնական քայլերին:

• Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ավարտ և շահագործման սկիզբ:

• Ախալքալաքում խաղատների ու հասարակաց տների ցայտուն առկայություն, որոնք հիմնականում սպասարկում են Թուրքիայի քաղաքացիներին:

• Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը շահագործելու համար շուրջ 6 հազար Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող ադրբեջանցիների ընտանիքների համար ավանների կառուցում:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագիրն ունի արդեն 10 տարուց ավելի վաղեմություն, սակայն այն թույլ չտալու ուղղությամբ մեր ազգային պետականությունը որևէ քայլ չի ձեռնարկել` ուղղակի այն մատնել է հանցավոր լռության:

Թուրքական այս ծրագիրը շրջանցեց Ռուսաստանը և կրկին փորձում է շրջափակել Հայաստանը: Այս դեպքում Հայ-Ռուսական դաշնակցային հարաբերությունները, եթե նրանք իրականում գործադրվեին, ապա ազգային շահի հետապնդման տեսանկյունից լուրջ գործոն կարող էին դառնալ:

Այս երկաթուղու կառուցման ծախսերը կատարել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ արևմտյան ներդրումային բանկերը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ոչ էլ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), կամ Չինաստանի որևէ արևելյան ներդրումային կազմակերպություն, ինչպիսին օրինակ Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկն է (AIIB), մասնակցություն չեն ունեցել այս ծրագրում: Արևմտյան ներդրումային բանկերը փաստարկել են, որ ավելի լավ տարբերակ կլինի` «վերակառուցել հին երթուղին Հայաստանի միջոցով»:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծն առաջին հերթին քաղաքական ծրագիր է, որը տնտեսական բաղադրիչի քողարկման ներքո ենթադրում է Ջավախքի հայաթափում, ինչպես դա տեղի ունեցավ Նախիջևանում:

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կարճաժամկետ եկամուտների տեսանկյունից դրական ազդեցություն ունի Վրաստանի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից այն կարող է դառնալ լուրջ սպառնալիք բազմազգ Վրաստանի համար: Ջավախքը տվյալ ծրագրերի իրականացման միջոցով վերածվելու է Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետի։

Այսօր արդեն ակնհայտ է թուրքերի ֆիզիկական ներկայությունը Ջավախքում և հայերի դուրս մղումը տնտեսական գործընթացներից, որը հետագայում կարող է հանգեցնել նաև Ջավախքի հայաթափմանը:

Այս ծրագիրը ոչ թե տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը միտված ծրագիր է, այլ ընդհակառակը, նպաստելու է տարածաշրջանի մեկուսացման և անվտանգության երաշխիքների թուլացմանը:

Շատ կարևոր է, որ Վրաստանը և հայկական պետականությունը ջանքեր գործադրեն, որպեսզի թուրք-ադրբեջանական աշխատուժը չմտնի Ջավախք:

Թուրք-Ադրբեջանական էքսպանսիան նորություն չէ ոչ մի հայի համար, սակայն ցավալի է, որ հայկական պետականության դիվանագիտական լծակների հանցավոր անգործության հետևանքով այն դարձրել են և շարունակում են դարձնել մատչելի և իրագործելի թուրք-ադրբեջանական ծրագրերի համար:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է հայկական պետականության լռությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ և կոչ է անում դիվանագիտական լծակների գործադրմամբ վերականգնել ջավախահայության իրավուքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում