Saturday, 18 05 2024
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
-
21:15
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն

«Ելք»-ը արտաքնոցի հարցով դիմել է քաղաքապետին. թալանվում է համայնքային բյուջեն

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ահազանգում է քաղաքապետարանում կեղծ գնումների և համայնքային բյուջեից գումարներ դուրս գրելու վերաբերյալ։

Սույն թվականի հուլիսի 13-ին դիմեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվող հանրային արտաքնոցի հարցի կապակցությամբ։

2016 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս աշխատակազմի գնումների վարչության պետ Գրիգոր Չթրյանի «Բելլիս» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, համաձայն որի պայմանագրի Պատվիրատուն հանձնարարել է Կատարողին ստանձնել Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում՝ Ոսկու շուկայի մոտ) հասարակական զուգարանի մաքրման և պահպանման ծառայությունների մատուցման պարտավորությունը։ Ծառայության մատուցման գինը կազմում է տարեկան 920․000 ՀՀ դրամ։

Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի Կատարողն իր պարտականությունները պետք է կատարեր հետևալ գործողություններով․

1․Հասարակական զուգարանի սանիտարական մաքրումն ընդգրկում է ոչ միայն կուտակված աղբի, առաջացած փոշու և կեղտի հեռացում, այլև որոշակի տեխնոլոգիական կարգով և միջոցներով անհրաժեշտ սանիտարահիգենիկ վիճակի պահպանում։

2․Զուգարանի մաքրումը սկսվում է առաստաղի չոր մաքրումով, որը կատարվում է երկարապոչ խոզանակի միջոցով, անհրաժեշտության դեպքում օգտագործելով աստիճաններ կամ ձեռնասանդուղք։ Այդ ընթացքում անկյուններից և քիվերից հեռացվում են սարդոստայնները։

3․Այնուհետև կատարվում է դռների, պատուհանների, պատուհանագոգերի, միջնապատերի խոնավ մաքրում։ Խոնավ մաքրումը կատարվում է նաև լվացարանների, հայելիների, ջրի բաքերի և կոյուղագծի խողովակների մաքրում և լվացում։

4․ Նախքան հատակը լվանալը, այն մաքրվում է, ավելով հավաքվում է աղբն ու փոշին, աղբանոթների աղբի հետ միասին դատարկվում է նախատեսված տեղերում։ Դատարկված և մաքրված աղբանոթները դրվում են իրենց տեղերում։

Այցի ընթացքում պարզվեց, որ ոչ միայն չեն կատարվել այդ գործողությունները, այլև այդ արտաքնոցն իր անբարեկարգությամբ չի համապատասխանում նշված գործողությունների իրականացման համար։ Հանրային զուգարանը հիշեցնում էր մեծ աղբամանի։ Այն գտնվում էր ծայրահեղ ոչ սանհիտարահիգենիկ վիճակում։ Տղամարդկանց համար նախատեսված հատվածը չէր գործում և լցված էր աղբով։ Դատելով փոշեպատված և կեղտոտ առաստաղից, այն երբևէ չէր էլ մաքրվել։ Դռների, պատուհանների (որոնք որպես այդպիսին չկան), միջնապատերը՝ նույնպես։ Զուգարաններում լվացարաններ, հայելիներ, ջրի բաքեր չկան։ Բնութագրում նշված է նաև, որ մաքրման հաճախականությունը պետք է լիներ առնվազն ամեն օր։

Պետք է նշեմ, որ այցիս ժամանակ հանրային արտաքնոցի հարակից տարածքում ապրող բնակիչները հաստատեցին այն փաստը, որ այն ոչ միայն չի մաքրվում ամեն օր, այլ երբևէ չի մաքրվել։ Ավելին՝ բնակիչներն իրենք են ստիպված հաճախակի մաքրում, որովհետև օգտվում են այդ զուգարանից։
Ես հիմնավորեցի, որ պայմանագիրն իրենից ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք հետևալ պատճառներով․

1․Բելլիս ՍՊԸ-ն, որից գնվել է ծառայությունը, համաձայն իր գործունեության բնութագրման շինարարական ընկերություն է և չի մատուցում հանրային օբյեկտների մաքրման և պահպանման ծառայություններ։

2․Նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է մատուցել նմանատիպ ծառայություններ, ապա ծառայության գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Հասարակական զուգարանը մաքրում են բնակիչները։

3․Հասարակական զուգարանի ներկայիս վիճակը և պայմանագրով նախատեսված ծառայությունների բնութագրված վիճակը խիստ անհամապատասխան են։

4․ Պատվիրատուն՝ այսինքն քաղաքապետարանը չի ստուգել Կատարողի կողմից մատուցվող ծառայության ընթացքը և որակը, որը պարտավոր էր անել պայմանագրով։

Գրությամբ դիմեցի քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկելու պայմանագրի պատշաճ կատարման կամ դրա լուծման համար։ Պատասխան ստացա, որ պայմանագրի պատվիրատուն Կենտրոն վարչականի շրջանի թաղաետարանն է, որից անմիջապես հետո խնդրի առարկան հասցեագրեցի շրջանի ղեկավար Արա Սադոյանին։ Թաղապետարանից պատասխանեցին, որ վերոհիշյալ ընկերությունը նախազգուշացվել է պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման մասին և հետագայում անպատշաճ որակի ծառայության մատուցման դեպքում կքննարկվի վերջինիս հետ կնքված վերը նշված պայմանագրի լուծման նպատակահարմարության հարցը։

Այդ պատասխանից անցավ մոտավորապես 80 օր, սակայն հանրային արտաքնոցը մնաց նույն հակասանիտարահիգիենիկ վիճակում և բնակիչների հույսին։
Կեղծ գնման պայմանագրի հարցը բարձրացրեցի նաև հոկտեմբերի 31-ին ավագանու հերթական նիստին։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը պատասխանեց, որ ես շուտով կստանամ նամակ բոլոր պարզաբանումներով։ Սակայն նա խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է զուգադիպել, որ «Բելլիս» ՍՊԸ-ի նախկին հիմնադիրը եղել է Արա Սադոյան անուն-ազգանունով անձը։

Նիստից վեց օր հետո ստացած նամակում վերջնականապես պարզվեց, որ հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ Նամակում նշված է, որ «վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում, ք․ Երևան Կորի փողոցում տեղադրված հանրային արտաքնոցը բերվել է պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի՝ վերացվել է խցանումը, տեղադրվել է դուռ, ինչպես նաև իրականացվել են տարածքի մաքրման աշխատաքներ։ Հեռացվել է արտաքնոցի մերձակա հարևանությամբ գտնվող աղբակույտերը և մեքենայի հնամաշ թափքը։

Իհարկե գովելի է, որ այսքան նամակներից հետո հանրային արտաքնոցը կարգի է բերվել։ Բայց անհասկանալի է, թե ինչու են այդ աշխատանքները կատարել համայնքի աշխատակիցները, եթե դրա համար «Բելլիս» ՍՊ-ին վճարվել է 920․000 ՀՀ դրամով։

«Բելլիս» ՍՊԸ-ի հետ այս գործարքն ապացույց է այն բանի, որ

1․ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի և կառավարելի չեն:

2․Գնման ընթացակարգերը թափանցիկ և մրցակցային չեն։

3․Առկա են մասնավոր շահերի բախումներ։

4․Թալանվում է համայնքային բյուջեն։
Հաշվի առնելով այս խնդիրները՝ այսուհետ ավագանու անդամի լիազորությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանում գնման գործընթացները կլինեն մեր ուշադրության կենտրոնում և խստագույնս վերահսկվելու են։

elq

elq1

elq2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում