Քաղաքական և հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը ողջունում է ուսանողների դասադուլը՝ ընդդեմ տարկետման վերացման:
Նրա կարծիքով՝ ուսանողները պետք է իրենց խոսքի տերը լինեն և շարունակեն պայքարը, թեև վստահ է, որ այս օրենքը խնդիրը չի լուծելու, էլի կոռուպցիոն ռիսկեր են լինելու, հարուստներ տղաները էլի չեն ծառայելու:
«ԿԳ նախարարությունը կարծես լռությամբ հետևում է, թե ինչ փոփոխություն է իրականացնում պաշտպանության նախարարությունը իր ոլորտում»,-նշեց Սանասարյանը:












































