Արդեն երեք տարի կենսաթոշակները, ընտանեկան նպաստները ու նվազագույն աշխատավարձերը չեն բարձրանում, բայց բյուջեի նախագծում գնաճի որոշակի ցուցանիշ ենք նախատեսում, ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կենսաթոշակները, նպաստաները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, չենք ասում արդյոք, որ ևս 10 տոկոսով պիտի վատ ապրեն», – ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ բյուջեի նախագծից իր համար հասկանալի չէ, թե կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում աղքատության վերացման հետ կապված։






































