Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը կարճ տևեց:
Նիստի ժամանակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ գործով հանդես եկող վկաների և ամբաստանյալների՝ մասնավորապես Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված վկա Աշոտ Շ.-ի վերաբերյալ. «Աշոտին ինչ էր պետք, Աշոտը մեր գյուղացի Աշոտն ա, հայտնվել ա ԱԱԾ-ում, հարցրել ա՝ որտեղ եմ, ասել են՝ ԿԳԲ, լսե՞լ ես, ԿԳԲ-ում ես, ինչ ասում ենք՝ էն գրի, թե չէ երկար տարիներ մնալու ես ԿԳԲ-ի պադվալում: Աշոտ դու Աշոտ, 300 կիլոյանոց Աշոտը դողացել ա, ինչ տարբերություն՝ չորս, թե վեց ժամ է մնացել ԱԱԾ-ում, տասը րոպե էլ պահեին, ինչ որ ուզեին՝ պիտի գրեր: Կամ՝ Հրաչյա Մայիլյանը. նա առաջ ասել է՝ առաջ ԿԳԲ-ն բռնեց ինձ, հետո նոր զենքը՝ «Իգլան» հանձնեցինք: Կամ՝ Արմեն Պողոսյանը՝ Ժորիկը. Էջմիածնում սպանություն էր կատարվել 2009-ին, չեն բացահայտել, երբ որ Ժորիկին բռնել են, ասել են՝ եթե Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չտաս, էդ սպանությունը քոնն է»:
Նախագահողը հայտարարեց՝ դատական նիստը ավարտված է, մեղադրողը հաջորդ դատական նիստին հանդես կգա մեղադրական ճառով:








































