ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին։ Բուշ-ավագը Դոնալդ Թրամփին անվանել է «զազրախոս»։
«Նա ինձ դուր չի գալիս, ես քիչ բան գիտեմ նրա մասին, սակայն գիտեմ, որ նա զազրախոս է։ Եվ ես չէի ցանկանա, որ այդպիսի մարդն առաջնորդ լիներ»,-հայտարարել է Բուշ-ավագը։
Ջորջ Բուշ-կրտսերն իր կողմից մեղադրել է Թրամփին նրանում, որ նա չգտի, թե ինչ է նշանակում նախագահ լինել։ Նա մտավախություն է հայտնել, որ Թրամփը կլինի վերջին հանրապետական նախագահը։
Բուշ-կրտսերը չի քվեարկել Քլինթոնի օգտին, այլ հանձնել է դատարկ քվեաթերթիկ։
Այդ բացահայտումները Բուշերն արել են իրենց՝ «Վերջին հանրապետականները» գրքում։







































