Դանիայի ներգաղթի և ինտեգրման նախարար Ինգեր Շտոյբերգին տարհանել են Սյելսմարկի արտաքսման կենտրոնից այն բանից հետո, երբ նրա շուրջը հավաքվել է ներգաղթյալների խառնամբոխը՝ գրում է տեղական Local լրատվամիջոցը:
Փախստականների դժգոհության պատճառը եղել է այն, որ նախարարը հետաքրքրվել է միայն մեկ ընտանիքի խնդրով, ինչն առիթ է տվել փախստականների միջև խոսակցությունների, որ հանդիպումից հետո այդ ընտանիքը կացարան կստանա:
Երբ լարվածությունը սկսել է աճել, Ինգեր Շտոյբերգի թիկնապահները նրան փողոց են դուրս բերել, սակայն նրա ավտոմեքենան արդեն շրջապատած են եղել մոտ 40 փախստականներ: Նրանք բաց չեն թողել մեքենան, իսկ կանանցից մեկը նստած է մնացել ավտոմեքենայի կապոտին, երբ մեքենան սկսել է ընթանալ: Արդյունքում՝ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:









































