Ամերիկյան Twitter ընկերությունը միջոցներ է ձեռք առել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումից հետո: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք ընդունել ենք անվտանգության միջոցներ, որպեսզի դա չկրկնվի հետագայում: Մենք չենք կարող հայտնել մեր ներքին հետաքննության կամ նորարարություններին վերաբերող բոլոր մանրամասները, սակայն մենք լրջորեն ենք վերաբերվում դրան, և թիմն աշխատում է դրա վրա»,- հաղորդել են Твиттер-ում:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփի օգտահաշիվը մի քանի րոպե արգելափակել էր աջակցության ծառայության աշխատակիցը, որն ընկերությունում աշխատել է վերջին օրը:









































