«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ը կազմակերպել է քննարկում՝ նվիրված հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողությանը:
Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանն առաջարկեց չգերագնահատել այս նոր երևույթի իմաստն ու նշանակությունը. «Հայաստանի իզալացում, Ռուսաստանի դեմ ուղղված քայլ… Սա 19-րդ դարի սկիզբը չէ, որ երկաթգիծն ուղիղ կերպով ազդի դեմոգրաֆիայի կամ ենթակառուցվածքների, քաղաքաշինության վրա»:
Վրաստանը շահե՞ց, թե՞ ոչ՝ Իգիթյանը կարծում է, որ այս հարցի պատասխանը չկա. «Վրաստանի վրա դրված է 600-700 մլն դոլարի բեռ, ընդ որում, երկրորդ տրանշը՝ 5 տոկոսով: 4-5 տարի նոր պարզ կլինի՝ արդյոք Վրաստանի նավահանգիստները շահեցի՞ն, թե՞ տուժեցին: Վրաստանը այդ գծի ամենաքիչ քաղաքականացված մասն է»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բանախոսի խոսքով՝ «արդյո՞ք Հայաստանում այդպես հագեցած է ապրանքների քաշն ու քանակը, որ մեզ խանգարում էր ևս մեկ ճանապարհ, որը մենք պետք է օգտագործեինք, որ մեր արդյունաբերությունը թռիչք ունենար: Այսինքն՝ Հայաստանում լոգիստիկայի սահմանափակում, որպես այդպիսին, գոյություն չունի»:
«Այս երկաթգիծը ոչ խանգարելու է, ոչ էլ օգնելու է. Ռուսաստան հասնելու համար ապրանքը չպետք է գնա Կարս կամ Բաքու: Սա կարող էր նշանակություն ունենալ այն դեպքում, երբ Հայաստանը մաքսային տարածքում լիներ ԵՄ-ի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































