Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Խնձորով հարսի գլխին խփելը մտահոգության մեխը չէ. եզդի և քուրդ պատգամավորները՝ Ընտանեկան բռնության օրենքի մասին

Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումները ամենածայրահեղ գնահատականներով ու մտավախություններով են ուղեկցվում։ Մարդկանց մոտ թյուր կարծիք կա այն մասին, որ անգամ հայրական ապտակը կամ երեխային կոնֆետ չգնելը, կարող է համարվել ընտանեկան բռնություն, և դրա համար համապատասխան պատիժ կսահմանվի։

Օրերս թերթերից մեկը գրել է, որ ազգությամբ եզդի, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը Դավիթ Հարությունյանին և Արփինե Հովհաննիսյանին հարցրել է. «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, նրա գլխին պիտի խնձորով խփես, խնձորն էլ պիտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե չէ, ուրեմն՝ բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»։ Ըստ հրապարակման՝ այս հարցադրումն առաջացրել է Դավիթ Հարությունյանի դժգոհությունը. «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- ասել է Հարությունյանը։ Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է, որ անկախ օրենքի վերաբերյալ դժգոհություններից՝ կառավարությունը հետ չի կանգնի։

Ռուստամ Մախմուդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ դա եղել է օրենքի վերաբերյալ իր բազմաթիվ հարցադրումներից ընդամենը մեկը, որը նաև կիսակատակ է եղել։ Մեր զրուցակիցը պարզաբանում է, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան լինելով, օրենքի վերաբերյալ շատ ավելի լուրջ մոտեցում ու տեսակետ ունի. «Ես ընդամենը օրինակ եմ բերել, դա օրենքի մեխը չէ»։ «Օրենքի ոգին պետք է փոխվի, անկախ նրանից՝ օրենքը կընդունվի, թե ոչ, բայց օրենքի հիմքում դրված փիլիսոփայությունը պետք է վերանայվի ու համապատասխանեցվի մեր ավանդական հայկական ընտանիքների ոգուն ու տրամաբանությանը։ Եթե մի փոքր ջանք գործադրենք՝ կարող ենք այդ օրենքում տեղ գտած շատ դրույթներ քննարկենք, հանենք, վերաձևակերպենք՝ ինչի շնորհիվ այն ավելի լավ տեսք կստանա»,- պարզաբանեց մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը։

Ռուստամ Մախմուդյանը դեմ չէ, որ նման օրենք ընդունվի Հայաստանում։ Ասում է՝ բռնությունը կանխարգելող ցանկացած օրենք ողջունելի է։ « Բայց այս դեպքում՝ նույնիսկ անունը վիճահարույց է, «բռնությունը՝ ընտանիքում» նման ձևակերպում թող ստանա, բայց ընտանեկան բռնություն ասվածը շատ խնդրահարույց եմ համարում»,- մեկնաբանեց Ռուստամ Մախմուդյանը։

Ազգությամբ քուրդ ՀՀԿ-ական պատգամավոր Կնյազ Հասանովն օրենքին մանրամասն չի ծանոթացել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հասանովը, սակայն, նշեց՝ այս օրերին տարբեր գնահատականներ է լսում, որոնց շուրջ ինքը մտահոգություններ ունի. «Հեռվից ասում են՝ ով կնգան մի սիլլա տա, պետք է տանեն բանտարկեն, չգիտեմ՝ այդպե՞ս է իրոք։ Մանրամասն դեռ չեմ ծանոթացել»։

Կնյազ Հասանովը միևնույն ժամանակ ընդգծում է՝ հիմա կողմ կամ դեմ լինել չի կարող։ «Բայց հայերն ու քրդերն այլ մենթալիտետ ունեն, կարող է դաստիարակչական առումով վիճեն, կամ ապտակեն, դրանով տանեն մարդուն բանտարկե՞ն։ Ես դրան դեմ եմ, եթե նորմալ ընտանիք է՝ կգնա քայքայման։ Մարդը կասի՝ կռվեցինք, ինձ միլիցա տվեցիր, ես դա ճիշտ չեմ համարում։ Բայց այն ընտանիքը, որ մարդը խմող է, ամեն օր գալիս երեխային ու կնոջը ծեծում ու խոշտագում՝ օրենքը թող միջամտի կարգավորման հարցերին։ Ծեծը պետք է վերանա, ես հիմա չգիտեմ՝ կոնկրետ օրենքով ինչ է նախատեսվում։ Այնպիսի բաներ են ասում, որ դեմ եմ, բայց հենց մանրամասն ծանոթանամ՝ կասեմ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում