Պարկինսոնի հիվանդություն ունեցող անձինք մոտ ժամանակներս կկարողանան գնահատել Google Glass «խելացի ակնոցների դրական կողմերը»: Հավելվածը թույլ կտա կրճատել ընկնելու ռիսկը` պնդում են Թվենթ համալսարանի աշխատակիցները: Գիտնականները գրանտ են ստացել նման հավելվածի մշակման համար, հաղորդում է Medical Express-ը:
Պարկինսոնիզմի դեպքում հիվանդներն ունենում են դողացող քայլվածք և հավելյալ հենարանի կարիք: Նման քայլվածքը մեծացնում է ընկնելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը: Սակայն ինչպես ցույց են տվել փորձերը, քայլվածքը լավանում է, երբ հիվանդը տեսնում կամ լսում է գրգռիչներ` որոշակի սխեմայի տեսքով: Դրանց թվին են պատկանում հատակի վրայի գծերը և այն ամենը, ինչ օգնում է մարդուն կենտրոնանալ:
Google Glass-ի «խելացի ակնոցները» կարող են օգտագործվել խթանման նման սխեմա ստեղծելու համար: Ակնոցները կստանձնեն ինչպես տեսողական, այնպես էլ հնչյունային խթանում: