Մենք բոլորս լսել ենք Ֆաբերժեի ստեղծած ինքնատիպ ձվերի մասին, որոնց արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի: Այդ իրավիճակը շուտով կփոխվի՝ կապված արտասովոր Egg Bot սարքի հետ, որը կարողանում է օրիգինալ նախշեր անել ձվի կամ էլ ձվի տեսքով այլ զարդերի վրա:
Ձվերի հնարավոր չափերի ընտրությունը բավականին մեծ է: Egg Bot-ի աշխատանքը կարգավորվում է գրաֆիկական խմբագրի միջոցով: Այս սարքի շնորհիվ հնարավոր է ստեղծել տոնածառի հրաշալի խաղալիքներ: