«Մեյչժոու Տեխան» թիմի ֆուտբոլիստները Չինաստանի 3-րդ դիվիզիոնից 2-րդ դիվիզիոնում հայտնվելու համար ակումբի սեփականատիրոջ կողմից պարկով գումար են ստացել:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների ակումբի սեփականատերը խաղացողներին հատկացրել է 3.3 միլիոն եվրո: Թե որքան գումար են ստացել ակումբի աշխատակիցները և մարզիչները հայտնի չէ:
Վճռորոշ խաղում «Մեյչժոու Տեխանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել «Շենչժեն Լեդմանի» նկատմամբ:
Ստանալով խոշոր չափի պարգևատրություն «Մեյչժոու Տեխանի» ֆուտբոլիստերը հանգստի են գնացել:









































