Այսօրվա դրությամբ ցանկացած ընդվզում շատ կարևոր է, անկախ նրանից՝ Ժիրայր Սեֆիլյանը կոչ կանի, թե չի անի, խումբը հռչակագիր կներկայացնի, թե ոչ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։
«Եթե անգամ հայտնվի անհատ մարդ, որը երկրում եղած խնդիրների մասին բարձրաձայնի, դա շատ կարևոր է: Հատկապես «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ տարածքի գրավումից հետո եղան մարդիկ, ովքեր ոգևորվեցին դրանից, և շատ մարդիկ եղան, որ հիասթափվեցին. ևս մեկ ալիք եկավ, որ ասացին՝ մեկ ա, անհնար է սրանց դեմ։ Դրա համար այս օրերին յուրաքանչյուր ընդվզում շատ կարևոր է, որ պայքարի ոգին վերջնականապես չվերանա։ Դուք գտնում եք, որ հռչակագրի տեքստը պետք է շատ հեռու լինի այն տեքստերից, որը ընդունվել է ՀԽ-ի կողմից, որ ամիսներով, տարիներով մշակվում էր, էլի հեռու չի լինելու։ Առանց որևիցե մի տեքստի՝ մի բառ ասաց Վարուժան Ավետիսյանը ՝ «ի գործ, ի պայքար», վերջ»,-շեշտեց նա։
Գագիկ Սարուխանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները 2018-ին ընդառաջ ոչ թե վախենում են զինված հարձակումից, և դրա համար է Սերժ Սարգսյանը խոսում ապօրինի զենք-զինամթերքի առգրավման մասին, այլ այդպիսի խոսակցություններով հասկացնում են, պատրաստում են նրան, որ 2018-ին ընդառաջ կարող են ապօրինի զենք-զինամթերքը պահելու մեղադրանք կպցնել ընդդիմադիրներին։
«Երկրում ազատ ֆռֆռո՞ւմ է չհաշվարկված էդ զենք-զինամթերքը, Սերժ Սարգսյանն էլ ասում է՝ ժամանակն է, դե հավաքե՞ք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:











































