Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին առաջակեց վերացնել մենաշնորհները և բյուջեի եկամուտներն ավելացնել:
«Բոլոր զարգացած երկրներում մենաշնորհրված ոլորտներից հավաքագրում են բյուջեի մոտ 80 տոկոսը, դրա մեջ և՛ վառելիքն է, և՛ սպիրտը, և՛ խմիչքը, և՛ ծխախոտը, հացահատիկը: Այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ մենշանորհված են: Դուք ինչո՞ւ չեք կանչում այդ մենաշնորհի տերերին, ասում՝ այս տարի ձեր շահույթը պետք է նվազի, ու դուք պետք է բյուջեին հարկեր վճարեք: Պարտադիր չի, որ իրենք ունենան 100 միլիոն դրամների շահույթներ: Ժամանակն է, որ եթե իրենք չեն համաձայնվում խաղի կանոններին, վերացնեք այդ մենաշնորհները, ու կարճ ժամանակում 2.5 տրիլիոն կունենանք»,- հայտարարեց պատգամավորը:











































