Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 30-ին առաջին անգամ որպես ԱՄՆ նախագահ նշել է Հելոուինը: Տոնական մթնոլորտ ստեղծելու համար Սպիտակ տունը սարդոստայնով և հսկայական սարդերով են զարդարել: Իսկ հարավային մուտքի մոտի մարգագետնում տոնական կոստյումներով երեխաներ են սպասել նախագահից քաղցրավենիք ստանալու համար:
Elite Daily-ն հիշեցնում է, որ Մելանյա Թրամփից երեկույթի հրավերը ստացվել է նույն օրը, երբ հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության շրջանակներում առաջին մեղադրանքներն առաջադրելու պատրաստակամության մասին: Տոնական ընդունելությունից մի քանի ժամ առաջ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը տնային կալանքի է ուղարկվել:
Լրագրողները փորձել են Թրամփին հարցեր տալ սկանդալի մասին, սակայն նա լրագրողների հետ շփվելու ցանկություն չի ունեցել: Փոխարենը՝ Թրամփը սկսել է Սպիտակ տան խոհանոցից քաղցրեղենով զամբյուղներ բաժանել, գրում է Mediaite-ը:
Ի տարբերություն ամուսնու՝ Մելանյա Թրամփը գոհ տեսք է ունեցել և հաճույքով վախ է ցուցադրել, երբ նրա առաջ հելոուինյան կոստյումներով երեխաներ են երևացել:
Տոնին ներկա մեծահասակները՝ բացի Դոնալդ և Մելանյա Թրամփներից, տոնին համապատասխան կոստյումներով են եղել:











































