Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարածք է տրվում մի անպիտան կառույցի, մինչդեռ Աղասի Այվազյանի կինը վաճառում է իր ամուսնու նկարները, որպեսզի տարածք գնի Աղասի Այվազյանի թանգարանի համար:
Նրա խոսքով՝ նախ պետք էր հասկանալ, թե ով է պատմամշակութային շենքը հասցրել այդ վիճակին:
Դիմելով պարոն Թոխատյանին՝ ավագանու անդամն ասաց. «Այս նախագծի նկատմամբ որոշակի թերահավատություն կա, ինչը կապված է Ձեր քաղաքական գործունեության հետ. Հանրապետականի հետ Ձեր առնչությունները նման բացասական ֆոն են ստեղծում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































