Սրտի վիրահատությունները, որոնք կատարվում են ցերեկը, ավելի հաջող են առավոտյան կատարվող վիրահատություններից։ Այդ հետազոտության արդյունքը հրապարակվել է The Lancet ամսագրում։
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ սրտի վիրահատություններն ավելի հաջող կլինեն, եթե դրանք իրականացվեն կեսօրից հետո։ Դա կապված է օրգանիզմի ցիրկադային ռիթմների հետ, քանի որ ցերեկը սրտի հյուսվածքներն առավել պատրաստ են վիրահատության և ավելի արագ են վերականգնվում։
Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են մոտ 600 հիվանդներ, որոնցից տվյալներ են ստացվել վիրահատությունից հետո 500 օրերի ընթացքում։








































