Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ փորձել է արտասովոր կոստյումներ, որոնք ստիպել են երկրպագուներին հիշել անցած դարի 90-ականների սկիզբը։

Քիմը հանդես է եկել Մադոննայի կերպարով՝ պատճենելով նրա հագուստն ու սանրվածքը, որոնք թվագրվում են 1991 թվականին։ Քորթնին իր հերթին Մայքլ Ջեքսոնի կերպարանք է ընդունել։ Սոցցանցերի օգտատերերը գոհ են մնացել հեռուստաաստղերի կերպարանափոխությունից։ Լուսանկարները հրապարակվել են Snapchat-ում։









































