Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հռչակագրի տեքստը մյուս շաբաթ կհրապարակվի․ ճակատը կհանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային դիմադրության ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը։ 

-Պարոն Մակեյան, Ազգային դիմադրության ճակատը շաբաթասկզբին պատրաստվում էր հռչակագրի տեքստ հրապարակել, բայց այն այս շաբաթ էլ չհրապարակվեց: Ո՞նր է ձգձգման պատճառը:

-Ոչ մի խնդիր հռչակագրի տեքստի հետ կապված չկա: Տեքստն ավարտված է, մնում է ստորագրեն նրանք, ովքեր միանում են: Մյուս շաբաթվա ընթացքում, կարծում եմ, կորոշենք հրապարակման տեղը և հանրությանը հասու կլինի:

-Դեռ շաբաթվա սկզբին պետք է հրապարակվեր:

-Մենք չորեքշաբթի տեքստն ավարտեցինք ճշտված բացականերով, այնուհետև քննարկեցինք հրապարակման ձևը և, բնականաբար, որոշեցինք ժամկետը՝ մյուս շաբաթ: Տեքստն ամբողջությամբ պատրաստ է, և փոփոխելու որևէ խնդիր չկա: Ձգձգումը զուտ կազմակերպչական, տեխնիկական է՝ ստորագրելու ձևը, որտեղ, երբ, ինչպես:

-Որտե՞ղ եք պատրաստվում հռչակագրի տեքստն ընթերցել:

-Քննարկումներ են ընթանում, հնարավոր է հրապարակային, հյուրանոցում: Տարբեր տարբերակներ կան, շաբաթ օրը կորոշենք:

-Հռչակագրի հրապարակումից հետո ի՞նչ գործընթացներ կլինեն:

-Հռչակագրի տեքստի հրապարակումից հետո սկսվելու է համալրման պրոցեսը: Մենք քննարկում ենք, թե ով ունի միանալու պոտենցյալ, կդիմենք իրենց, կհամաձայնվեն, կամ ոչ:

-Օրերս նաև «Հոգևոր Հայաստանը» հայտարարությամբ տեքստ հրապարակեց, որտեղ հանրությանը սթափվելու և պայքարելու կոչեր արեց: Հնարավո՞ր է՝ «Հոգևոր Հայաստանը» միանա Ազգային դիմադրության ճակատին: Կա՞ն նման քննարկումներ:

-Կարծում եմ՝ դա քննարկման խնդիր է, իրենց մոտեցումներն էլ նույնն են, ինչ մեզ մոտ, և, բնականաբար, կլինեն բանակցություններ և չեմ բացառում, որ միանանք, շատ հավանական է: Ես գիտեմ իրենց մոտեցումները, կարդացել եմ հայտարարությունը, մտահոգությունները և գնահատականները շատ մոտ են, դա հստակ է:

-Հռչակագրի տեքստն ի՞նչ բովանդակություն է ունենալու:

-Հռչակագրի տեքստը գնահատական է Հայաստանի ստեղծված իրավիճակին, և մեր լուծումներ են, որ այս իրավիճակից պետք է դուրս գանք, իսկ ճանապարհային քարտեզը ընթացքում կհրապարակենք:

-Հիմա խաղաղ պայքարի կողմնակի՞ց եք, թե՞ այլ տարբերակներ էլ եք քննարկում, այդ թվում՝ զենքով պայքարի տարբերակը:

-Առիթ ունեցել եմ ասելու, որ զենքի դաշտում սրանց մրցակից չենք կարող լինել: Մեր հիմնական գործընկերը ժողովուրդը պետք է լինի, հասարակությունը, որ այնպիսի կրիտիկական զանգված հավաքվի, որ իրենք հասկանան՝ կրակելը, զենք օգտագործելն իրենց վերջն է: Իսկ եթե հասարակության այն զանգվածը, որ եղավ, և դրանից հետո վարչախումբը խելքի չեկավ և չհանձնեց իշխանությունը, այդ դեպքում ժողովուրդն ինքը կորոշի՝ ինչ մոտեցումներով կարող է լուծումներ տալ:

-Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում կայացա՞վ արդյոք:

-Պայմանավորվել եմ, առաջիկայում Րաֆֆու հետ եմ հանդիպելու, եկել է արտասահմանից: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, սպասում եմ՝ ինքն արձագանքի, դեռ չի արձագանքել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում