Tuesday, 16 06 2026
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը

Մահ կամ Ռուսաստան. ՀՅԴ նոր կարգախոսը, կամ` մի հավաքագրման պատմություն

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ հնարավոր է նաև, որ դրսի միջամտություն է եղել Հոկտեմբերի 27-ին: Այդուհանդերձ, ՀՅԴ-ական պատգամավորը բացառել է, որ արտաքին միջամտությունը կատարված լինի Ռուսաստանի կողմից. «Հայաստանի թշնամին Ռուսաստանը չէ: Այդ վարկածներից գոնե ազատվեցինք, շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում, բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը մասնակից լինեն»:

Արմեն Ռուստամյանը զուր է սեփական դիրքորոշումը ներկայացնում որպես հանրային տեսակետ, որովհետև մեր դիտարկումներով` հասարակության շրջանում գնալով աճում են հակակայսերական տրամադրությունները, և ռուսական գործոնի հետ է կապվում ոչ միայն Հոկտեմբերի 27-ը, այլ նաև` Մարտի 1-ը, Ապրիլյան պատերազմի սանձազերծումը Ադրբեջանի կողմից:

Սակայն ուշագրավ է այն հետևողականությունը, որով Ռուստամյանը պաշտպանում է ռուսական կայսրության շահերը: Որտեղի՞ց Արմեն Ռուստամյանին նման համոզվածություն, որ Մոսկվան անմասն է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Ռուսական հատուկ ծառայությունները տեղեկատվությամբ կիսվո՞ւմ են Դաշնակցության ղեկավարության հետ, թե՞ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հանցագործություն է թաքցնում, որովհետև հստակ գիտի այն երկրի անունը, որը պատվիրել է Հոկտեմբերի 27-ը, սակայն այդ մասին չի բարձրաձայնում:

Իհարկե, շատ ավելի հավանական է այլ վարկած, որի համաձայն՝ Արմեն Ռուստամյանը, այսպես ասենք, միտումնավոր հետք է մաքրում, ընդ որում` ոչ այնքան ռուսական կայսրության, որքան` ՀՅԴ-ի սիրույն, որովհետև «պատահաբար» Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր անմիջական կատարողները ՀՅԴ նախկին անդամներ են (ՀՅԴ անդամները զենքի վրա են երդվում և ամբողջ կյանքի համար, ըստ այդմ` դաշնակցականի նախկինը չի լինում): Հոկտեմբերի 27-ի համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն դրա հիմնական շահառուներից մեկն է` Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի հետ միասին: Հիմքեր ունենք մտածելու, որ Հոկտեմբերի 27-ի պարագայում գործ ունենք նշված սուբյեկտների կոլեկտիվ հանցագործության հետ, որտեղ ՀՅԴ-ին վերապահված են եղել ահաբեկչության կազմակերպման՝ այսպես կոչված կադրային և գաղափարական ապահովման հարցերը: Հիմա, երբ Ռուստամյանը Հոկտեմբերի 27-ի արտաքին վարկածը խորացնում է այլ ուղղությունների վրա, սլաքը միտումնավոր հեռացնում է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև հարազատ կուսակցությունից:

Վերջերս «31»-ի գործով ցմահ դատապարտված նախկին դաշնակցական Արմենակ Մնջոյանն ակնարկել էր, որ ՀՅԴ այսօրվա ղեկավարությունը հավաքագրված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից:

Արմեն Ռուստամյանը ՀՅԴ այսօրվա հիերարխիայում երկրորդ մարդն է և տեսնելով այն հետևողականությունը, որով նա պաշտպանում է ռուսական շահերը, անգամ այն պարագայում, երբ նրան հարց է ուղղվում Ադրբեջան մատակարարող ռուսական սպառազինության վերաբերյալ, ակամայից մտածում ես, որ Մնջոյանի պնդումը գուցե համապատասխանում է իրականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում