ԱՄՆ-ի ամենահյուսիսային քաղաքացիական օդանավակայանում՝ Ալյասկայի Բարոու ավիահանգույցում, 200 կգ կշռող ծովափիղը փակել է թռիչքուղին։ Օդաչուներն ու սպասարկող մեքենաները ստիպված են եղել շրջանցել կենդանուն կամ երթևեկության այլ գծեր օգտագործել։
Նախկինում թռիչքա-վայրէջքային ուղու վրա օդաչուները հաճախ են արջերի հանդիպել, իսկ ծովային կենդանիների՝ ոչ։

Օդանավակայանի աշխատակիցները սկզբում որոշել էին անկոչ, բեղավոր հյուրին չդիպչել և թողնել, մինչև նա ինքնակամ կհեռանա, սակայն կենդանին կարծես թե չի ցանկացել հեռանալ, և նրան «վտարել» են հրելով։






































