ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել: «Գոնե կատարողները ձերբակալված են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ ենթադրություններ համարելով նաև այն տեսակետները, թե այս ոճրագործությունն ուներ արտաքին պատվիրատու:
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ը մեր անկախ պետականության ամենածանր հարվածներից մեկն էր. «Վազգեն Սարգսյանը իմ սերնդակիցներից շատերի կուռքն է եղել: Նրա գործունեությունը մեծ ուշադրության է արժանի ապագա պատմաբանների, քաղաքագետների կողմից»:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի նման ոճրագործություններ չկրկնվեն և մեր մեր երկրում կրակելով խնդիրներ չլուծվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































