Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են «Մանչեսթեր Յունյթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին նկարահանվող ֆիլմի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի մասին շուտով մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ կներկայացվի հանրությանը: Ֆիլմը, որը պատրաստել է անգլիական ակումբը, կոչվում է «Միկի. Հայ հերոս» և Մխիթարյանի կյանքի մասին է՝ սկսած մանկության ժամանակներից մինչև մեր օրերը:











































