Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվն այս տարի կարող է հասնել 5 միլիոնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության հարցերով փոխնախարար Օմեր Արիսոյը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Զբոսաշրջիկների ռեկորդային թիվ մենք ակնկալում ենք 2018 թվականին։ Ընթացիկ տարին մեզ համար շատ հաջող է անցել, և ես երախտագիտություն եմ հայտնում ռուսական կողմին, ինչպես նաև տուրօպերատորներին և երկու երկրների զբոսաշրջային շուկային բոլոր մասնակիցներին այն բանի համար, որ կարողացել են զբոսաշրջիկների համար ապահովել որակյալ հանգիստ»,-ասել է Արիսոյն Անթալիայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջության զարգացման աշխատանքային խմբի 11-րդ նիստի արդյունքներով։
Փոխնախարարի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կանգնել են կայուն ռելսերի վրա։








































