Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթ է բերել ԱԺ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Սերգեյ Բագրատյանն էլ ասաց՝ հոգեներգործությունը դուք ո՞նց կարող եք չափել, դա չափելի երևույթ չէ: Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ բժիշկ մասնագետներ կան. «Այսօրվա գործող նորմերով էլ կա որոշակի քանակ ու մասնագետները վստահեցնում են, որ քրեագիտական հիմքերից զուրկ են: Այսպես ավելի որոշակի է դառնում: Եթե կոպիտ ասեմ՝ մեկ կամ կես միլիգրամը չի ազդի մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:








































