Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ինչո՞ւ Մեդվեդևը հեգնեց Կարապետյանին, ու վերջինս չհակադարձեց նրան

«Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ»,- հոկտեմբերի 24-ին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան եկած՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել»,- հակադարձել է Դ.Մեդվեդևը:

ՌԴ վարչապետի այս խոսքը, որը հեգնանքի նման է հնչում, կարելի է մի քանի տեսանկյունից մեկնաբանել: Առաջին հայացքից կարող ենք ասել, որ հյուսիսից եկած մեր մեծ եղբայրը, որը լիակատար ազդեցություն ունի մեր երկրի ու հատկապես մեր իշխանությունների վրա, պարզապես իր թիվը կամ տեսակետն է պարտադրում: Եվ նրանց ասածը մեզ համար օրենք է: Բայց եթե մենք զուտ վիճակագրական տեսանկյունից ենք մոտենում երկու վարչապետների հայտարարած թվերի տարբերությանը, ապա այն բավականին հետաքրքիր տնտեսական շերտեր կարող է բացահայտել: Իսկապես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23,5 տոկոսով: ՌԴ վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, սակայն, այդ աճը եղել է 28,4 տոկոս: Ամեն դեպքում Դ.Մեդվեդևի ասածն էլ իրականությունից տարբերվում է, ՌԴ վարչապետը հավանաբար մի փոքր կլորացրել է թիվը:

Բայց եթե հիմք ընդունենք գերատեսչական թվերը, ապա տվյալ դեպքում ավելի քան 5 տոկոսի տարբերությունը ահռելի թիվ է կազմում: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին բացարձակ թվերով կազմել է 991,7 մլն դոլար, ՌԴ նույն գերատեսչության տվյալներով՝ 973 մլն դոլար: Բայց էական տարբերությունը դա չէ: Եթե հիմք ընդունենք մեր վիճվարչության տվյալները, ապա դրա 5 տոկոսը 50 մլն դոլար է: Այսինքն՝ մեր և ՌԴ տվյալների տարբերությունն այդքան է: Իսկ ինչու է նման տարբերություն առաջացել, արդյոք տվյալների փոխանակում կամ համադրում տեղի չի ունենում: ԱՎԾ-ից մեզ պատասխանեցին, որ Պետեկամուտների կոմիտեն է այդ տվյալները փոխանցում ՌԴ-ին:

Եվ հավանաբար հենց այդտեղ էլ թաքնված է շան գլուխը: Որևէ մեկը չի կասկածում, որ մեր ՊԵԿ-ը ստվերային գործունեություն է իրականացնում: Դա եղել է նախկինում, կա նաև հիմա, հավանաբար և ցավոք սրտի՝ կլինի նաև ապագայում: Եվ մեր վարչապետների ու ՊԵԿ նախագահների այն բոլոր խոստումները, թե բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ են ստեղծվում, միշտ շատ հեռու է եղել իրականությունից: Հակառակը՝ մեր երկրում ստվերային շրջանառության, ստվերային տնտեսության գոյությանը առաջին հերթին ՊԵԿ-ն է նպաստում: Հենց հարկային ու մաքսային ծառայություններն են ձևավորում այդ ստվերը, նրանք են որևէ գործարարի ներկրած ապրանքը մաքսազերծում երբեմն այլ ապրանքի անվան տակ, որպեսզի քիչ մաքսատուրք վճարվի: Նրանց միջոցով է արտոնյալ գործարարների շրջանառությունը փոքրացվում նորից նույն պատճառներով: Ի վերջո՝ նրանց միջոցով է Թուրքիայից, Հոլանդիայից ու այլ երկրներից ներկրվող պոմիդորը, խնձորն ու այլ ապրանքը հայկականի տակ արտահանվում ՌԴ: Իսկ դրանք մաքսային տարբեր ռեժիմներ են ենթադրում: Իզուր չէ, որ ՌԴ-ն երբեմն-երբեմն արգելում է մեր երկրից այդ ապրանքատեսակների ներմուծումը:

Արդյոք ՌԴ վարչապետի հեգնանքն ուղղված Կ.Կարապետյանին հենց դա՞ չէր ենթադրում, որ մեզ համար ձեր ստվերային մեքենայությունները հիմք չեն, մենք մեր թվերին ենք հավատում: Իսկ Կ.Կարապետյանը չփորձեց անգամ հակադարձել կամ գոնե պաշտպանել իր իսկ հովանավորյալ Վարդան Հարությունյանին ու նրա ղեկավարած գերատեսչությանը: Ի վերջո՝ չփորձեց իրեն պաշտպանել կամ իր խոսքի կշիռը բարձր պահել: Եվ ՌԴ վարչապետը մեր իսկ տանը մի լավ հեգնեց մեր վարչապետին, կառավարությանը, ՊԵԿ-ին և այդպիսով՝ նաև մեր երկրին:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությանը, ապա այս դեպքում նույնպես աճի տեմպերի աստիճանական անկում կա՝ եթե հունվար-հուլիսին այն եղել է 28,2 տոկոս, ապա հունվար-օգոստոսին մոտ 5 տոկոսով իջել և կազմել է 23,5 տոկոս: Եթե հունվար-հուլիսին մեր ընդհանուր ապրանքաշրջանառության ՌԴ-ի մասնաբաժինը 26 տոկոս էր, ապա ութ ամսվա կտրվածքով՝ 26,2 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ ներսում ՌԴ-ի ապրանքաշրջանառության վիճակագրությանը, ապա այդ երկրի վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է մոտ 37 տոկոսով, Ղրղզստանինը՝ 30 տոկոսով: Ավելին՝ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ոչ ԵՏՄ անդամ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 62 տոկոսով: Ընդ որում՝ բացարձակ թվերն ավելի խոսուն են: ՌԴ տվյալներով՝ ՀՀ-ի հետ 973 մլն դոլար ապրանքաշրջանառության դիմաց Ադրբեջանի այդ նույն ցուցանիշը եղել է գրեթե կրկնակի ավելին՝ 1,7 մլրդ: ԵՏՄ անդամ Բելառուսի հետ՝ մոտ 20 մլրդ դոլար, Ղազախստանի հետ՝ 11 մլրդ դոլար: ՌԴ-ն 7-8 անգամ ավելի մեծ առևտրաշրջանառություն է ունեցել ոչ ԵՏՄ անդամ երկիր Ուկրաինայի հետ՝ 7,7 մլրդ դոլարի:

Եվս մի հետաքրքիր վիճակագրություն՝ որքան էլ ՌԴ-ն ռազմական, տնտեսական կամ քաղաքական միություններ՝ ԱՊՀ, ԵՏՄ և այլ կառույցներ ստեղծի ու դրանով փորձի հակակշռել Արևմուտքին, միևնույն է՝ տնտեսական դաշտում նրա վիճակագրությունն ապացուցում է, որ այդ փորձերը ձախողված են: Այս տարվա 8 ամիսներին ՌԴ-ն ունեցել է 365,2 մլրդ դոլարի արտաքին ապրանքաշրջանառություն, որի ահռելի մասը՝ 87,7 տոկոսը բաժին է ընկնում արևմտյան երկրներին: ԱՊՀ-ի մասնաբաժինն այնտեղ ընդամենը 12,3 տոկոս է, ԵՏՄ անդամ երկրներինն ավելի քիչ՝ 8,3 տոկոս: Իսկ ԵՄ անդամ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունը 43 տոկոս է, այն դեպքում, որ ՌԴ-ն ԵՏՄ-ն ստեղծեց՝ հակադրելով նույն ԵՄ-ին: Այս թվերը ԵՏՄ անդամ երկրների համար կարող են ցուցանիշ լինել, թե ինչ խղճուկ տնտեսական պոտենցիալ ունեցող միավորման հետ են կապել իրենց զարգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում