Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

Որակից շեղում անթույլատրելի է. նախարարը հանդիպել է «Հյուսիս- հարավի» չինացի կառուցապատողի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։

Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։

«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս հարավի Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, պահանջել էր չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Նշվում էր, որ ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված:

Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Նույն պահանջն է ներկայացնում նաեւ այս հատվածի վերահսկող ինժեները, ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարը նաեւ հանձնարարել էր մշտական վերահսկողությունն սահմանել, շեղումներ լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ կիրառել։ Նա չինական ընկերության պատասխանատուներից պահանջեց արդյունավետ եւ որակով աշխատանք՝ շեշտելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հիմքի, ենթահիմքի նյութերին եւ բետոնի որակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում