Friday, 17 05 2024
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

«Վերջապես հասկացան, որ եթե դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատ չարձակեն՝ ՄԻԵԴ-ում լուրջ խնդիր կունենան»

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, կարծեք թե, սկսել է գործել։ Վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել պայմանական վաղաժամկետ․ օգոստոսին՝ 62 անձ, սեպտեմբերին՝ 41։ Մինչդեռ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է ինստիտուտը սկսել է գործել կատարված փոփոխությունների արդյունքում, բայց բացառված չէ, որ դատապարտյալներին պայմանական վաղակետ ազատ են արձակում ներքին հրահանգի արդյունքում։ «Ես չեմ բացառում, որ հնարավոր է ներքի հրահանգի հետևանք լինի սա, բայց չեմ կարող ասել, թե նպատակը որն է։ Բայց եթե այս ազատումները արհեստական են և ներքին հրահանգի հետևանք են, ապա շատ արագ կգա մի պահ, որ կվերադառնանք նախկին վիճակին»,- ասաց Ռևազյանը։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել արդարադատության նախարարության կողմից համապատասխան օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որի՝ վարչական հանձնաժողովը տարալուծվում է, վարչականի գործառույթները միավորվել են անկախ հանձնաժողովին: Անկախ հանձնաժողովի կազմն ավելի մասնագիտացել է, կազմված է լինելու առողջապահության նախարարության կողմից՝ հոգեբան, հոգեբույժ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ սոցիալական աշխատող, արդարադատության նախարարության կողմից՝ քրեաբան, մեկական ներկայացուցիչ նախագահի աշխատակազմից, ՄԻՊ աշխատակազմից, տվյալ ոլորտում հինգ տարի գործունեություն ծավալող ՀԿ ներկայացուցիչ: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դուրս են գալիս անկախ հանձնաժողովի կազմից:

Բացի այդ, նոր փոփոխություններով այսուհետ հնարավոր է դատական կարգով բողոքարկել անկախ հանձնաժողովի որոշումները, ինչը նախկինում հնարավոր չէր։ Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ կատարված փոփոխությունները, քիչ թե շատ, բավարար էին գոնե դրական արդյունք ունենալու համար։ Կատարված փոփոխություններից ամենադրականն այն էր, որ անկախ հանձնաժողովի որոշումը կարելի է բողոքարկել դատարանում, հանձնաժողովի որոշումը դրաձնել դատական քննության առարկա։ «Սա կարելի է համարել ֆունդամենտալ փոփոխություն։ Ես չեմ ուզում անդրադառնալ դատարանների անկախության խնդրին, որը սրա հետ ամեն դեպքում շաղկապված է։ Դա առանձին քննարկման թեմա է, բայց այն, որ հանձնաժողովի որոշումը հնարավոր է բողոքարկել, արդեն մեծ քայլ է»,- նշեց փաստաբանը։

Պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտի խնդիրների մասին մշտապես բարձրաձայնող փաստաբան Հայկ Ալումյանը նույնպես դրական տեղաշարժը բացատրում է կատարված օրենսդրական փոփոխություններով, բայց համարում է, որ դեռ անելիքներ կան։ Առկա վիճակն էլ կատարյալ չէ։ «Օրենսդրական որոշակի փոփոխություններ կատարվեցին, դրա համար էլ պայմանական վաղակետ ազատման մասով դրական մի փոքր տեղաշարժ կա։ Բայց չի բացառվում նաև ներքին հրահանգի ֆակտորը։ Չնայած եթե չլիներ այդ ներքին հրահանգը, իրենք չէին գնա օրենսդրական փոփոխության։ Իրենք վերջապես հասկացան, որ եթե ինստիտուտը չառողջացնեն, ապա իրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում խնդիր կունենան»,- նշեց Ալումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում