Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Պատերազմի հարցի պատասխանը

Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից օրեր անց սահմանին վերսկսվող լարվածությունը, որ առաջանում է ադրբեջանական արկակոծումների և հրթիռակոծումների հետևանքով, վերստին բարձրացրել են պատերազմի հավանականության մասին հարցադրումներ: Սա արդեն դարձել է գրեթե ռեֆլեքս. երբ սահմանին հանգիստ է, այսպես ասած՝ թիկունքում հանգստանում են բոլորը, և բթանում է պատերազմի վտանգի զգացումը: Եվ հակառակը՝ երբ սահմանին անհանգիստ է, թիկունքում սկսվում են պատերազմի հավանականության դիտարկումները:

Իրականում սա վտանգավոր վիճակ է, քանի որ հասարակությանը պահում է մի ծայրահեղությունից մյուսի մեջ: Իսկ նմանօրինակ տատանումները վտանգավոր են ճնշման համար՝ կտրուկ տաք եղանակից կտրուկ ցրտի անցումը բերում է ճնշման խնդիրների:

Իրականում պատերազմի հավանականությունը ամենևին էլ ուղիղ համեմատական չէ սահմանի լարվածությանը: Պատերազմի հավանականությունը հակադարձ համեմատական է Հայաստանի արդիականությանը, Հայաստանի կառավարման էֆեկտիվությանը: Որքան վատ է կառավարումը, որքան վատ են արդյունքները, այդքան մեծ է պատերազմի հավանականությունը: Դա էլ չի նշանակում, թե կլինի պատերազմ: Բայց հավանականությունը մեծանում է, աներկբա: Որովհետև, վերջին հաշվով, Ադրբեջանին, Ալիևին զսպողը Մինսկի խմբի համանախագահները կամ Սարգսյանի հետ հանդիպումները չեն, պայմանավորվածությունները չեն, առավել ևս՝ հայտնի էլ չէ, թե փակ դռների հետևում կամ ծառերի տակ ինչ թեմաներ են շոշափում հանդիպումների մասնակիցները:

Ադրբեջանին զսպողը Հայաստանի էֆեկտիվությունն է՝ որպես պետություն: Իսկ դա նշանակում է էֆեկտիվություն ամեն ինչում՝ զինուժից մինչև, այսպես ասած, դատական համակարգ, որտեղ կայացվում են արդարադատության վկայություն հանդիսացող որոշումներ ու վճիռներ: Էֆեկտիվ Հայաստանն է ի վիճակի ապահովել պաշտպանունակությունը սահմանին. ամենագլխավորը՝ ապահովել սեփական ուժերով, երբ Ադրբեջանը վստահ է, որ գործ ունի Հայաստանի հետ, և որևէ երրորդ կողմ չի օգնի Հայաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ: Ավելին, երրորդ կողմերի գործողությունները անմիջականորեն կախված են այն բանից, թե կառավարման էֆեկտիվության տեսանկյունից ինչ ցուցանիշներ կարձանագրի Հայաստանը: Դրանք են, որ թելադրելու են երրորդ կողմերի վարքը:

Ըստ այդմ, պատերազմ կլինի, թե ոչ՝ հարցի պատասխանը սահմանում չէ, որ պետք է փնտրել: Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել Հայաստանում, ներսում, թիկունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում