Աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել Բավքում: «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հարձակվել են Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան վրա պատռելով շենքի վրա առկա պաստառները:
«Ղարաբաղի» երկպագուները ցանկացել են մեկնել Իսպանիա աջակցելու իրենց սիրելի թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ մրցավեճում: Ֆանատներին շենգենյան վիզա պետք է տրամադրեր Ֆրանսիայի դեստապատունը: Վերջինը սակայն երկրպագուների հետ հարցազրույցից առաջ հայտարարել է, որ չի տրամադրելու վիզաները:
Դեսպանատան աշխատակիցները ստիպված են եղել դիմել ոստիկանների օգնությանը: Կան ձերբակալվածներ:









































